08.02.2017|
14:53
Փետրվարի 7-ին և լույս 8-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Հակառակորդը 85- միլիմետրանոց Դ-44 հրանոթներից, 60 և 82- միլիմետրանոց ականանետներից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է 80 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 850 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: